«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը 25 տարի Հայաստանի դեղարդյունաբերության անվերապահ առաջատարն է, ինչը վկայում է ընկերության զարգացման քանակական և որակական բարձր ցուցանիշների մասին:
Ընկերության անթերի հեղինակության գրավականն են աշխատանքի հանդեպ ստեղծագործական մոտեցումը, մասնագիտական գիտելիքները և դեպի նորարարություն շարունակական ձգտումը:
Ձեռնարկության ղեկավարությունը առաջնորդվում է երեք հիմնական սկզբունքներով. հավատարմություն տեխնոլոգիական կատարելությանը, գրագետ կառավարում և ծառացած առաջադրանքների անհապաղ լուծում:
2013 թվականի դեկտեմբերին «ԼԻԿՎՈՐ» ընկերությունն առաջինը Կովկասում արժանացավ ստերիլ դեղամիջոցների արտադրության ոլորտում եվրոպական ստանդարտների համապատասխանության Հավաստագրին (GMP EU):
Անձնակազմի արդյունավետ գործունեության շնորհիվ ընկերության բրենդը դարձել է նրա մրցունակ արտադրանքի մարմնավորումը ԱՊՀ, Եվրասիայի և Մերձավոր Արևելքի երկրների զգալի մասում, ինչպես նաև լուրջ ներդրում է ունեցել ազգային դեղագործության պատմության զարգացման մեջ:
«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ է, ինչպես նաև Հայաստանում Դեղ արտադրողների և ներմուծողների միության հիմնադիր: